Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Երեք խնդիր, որոնցից Փաշինյանը չի կարող փախչել և չի էլ կարող լուծել դրանք

Երեք խնդիր, որոնցից Փաշինյանը չի կարող փախչել և չի էլ կարող լուծել դրանք
21.08.2025 | 13:46

Դրանք են՝ իր լեգիտիմության դեֆիցիտը և դրանից բխող կեղծ խաղաղության պարադոքսը, որը որևէ կերպ իրապես ամրացնել նա չի կարող: Մոտ մեկ շաբաթ առաջ նշել էի, որ իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու, քան պատկերացնում եք, և իշխանությունը, վաշինգտոնյան ճռճռան շոուից բացի, ստիպված կլինի իր 10-12% ընտրազանգվածին և հատկապես 88-90% ոչ իր ընտրազանգվածին հաշվետվություն-բացատրություն տալ այն ամենի մասին, ինչը շրջանցվել է համաձայնագրում, բայց դարձել է համաձայնագրի լինելիության գրավական: Փաշինյանը զգում է, որ վաճառքի ենթակա «խաղաղությունը» խամրում է՝ դեռ չեկած: Դա է պատճառը, որ նույնիսկ հիմա բրիֆինգ է անում:

Որքան էլ բրիֆինգ անի, միևնույն է, նրա իշխանության ճգնաժամը ունի երեք առանցքային բաղադրիչ, որոնք անբեկանելի են և անլուծելի, քանի որ նա այլևս անցել է ռուբիկոնը.

1. լեգիտիմության բացարձակ դեֆիցիտ,

2. ավտորիտար ռեժիմի աստիճանական ձևավորում,

3. հասարակության հոգեբանական ընկալումը, որտեղ նույնիսկ խաղաղությանը հնարավոր չի հավատալ, քանի որ այն բերում է խրոնիկ խաբեբան։

Այս երեք երևույթները սերտաճել են միմյանց հետ և ստեղծել են փակուղային իրավիճակ։

Լեգիտիմության դեֆիցիտ

Փաշինյանի իշխանության գոյության ամենամեծ խնդիրը ընտրություններով ձևականորեն ստացած իրավական մանդատը չէ։ Նրա հիմնական թուլությունը այն է, որ նա դադարել է ընկալվել որպես վստահելի իշխանություն։ Հանրային հոգեբանության մեջ նրա խոսքը զրկված է արժեքից։ Նրա որոշումները, նույնիսկ եթե տեսանելիորեն լավ արդյունք խոստանան, հանրության ճնշող մեծամասնության կողմից ընկալվում են կասկածանքով։ Սա կոչվում է՝ լեգիտիմության դեֆիցիտ․ իշխանությունը չի ընկալվում որպես օրինական և արժանահավատ առաջնորդություն։

Ավտորիտար ռեժիմի վերածվելու վտանգը

Փաշինյանի լեգիտիմության կորուստը անխուսափելիորեն բերում է իշխանության ավտորիտարացման։ Դա պարզ մեխանիզմ է․ որքան քիչ վստահություն ունի առաջնորդը, այնքան ավելի է դիմում ճնշումների, դատական և քաղաքական ինստիտուտների վերահսկողությանը, քարոզչական մանիպուլյացիային: Փաշինյանի վարած քաղաքականությունը հստակ ցույց է տալիս այդ անցումը․

- քաղբանտարկյալներ,

- դատարանների ճնշում,

- լրատվադաշտի խեղաթյուրում մետաճշմարտութուններով ու կեղծիքով

- հանրային բևեռացում, որտեղ ընդդիմախոսը ոչ թե այլ կարծիք ունեցող քաղաքացի է, այլ «թշնամի»։ Արդյունքում լեգիտիմության դեֆիցիտը լրացվում է ոչ թե վստահության վերականգմամբ, այլ՝ ավտորիտար գործիքակազմով։

Խաբեբայության հետևանքով հանրային ապատիա

Փաշինյանին չեն հավատում ոչ միայն նրա սխալների, այլ հատկապես նրա խրոնիկ խաբեբայության պատճառով։ Երբ մի առաջնորդ անընդհատ խոստանում է մի բան, բայց իրականում իրականացնում է հակառակը, հասարակության հոգեբանության մեջ ձևավորվում է երկու բան.

- ապատիա՝ մարդիկ դադարում են հավատալ որևէ խոստման,

- հոգեբանական մերժում՝ նույնիսկ եթե նա բերում է ինչ-որ դրական երևույթ (օրինակ՝ խաղաղության խոստում), մարդիկ չեն հավատում, որովհետև խնդիրը ոչ թե խաղաղությունն է, այլ այն բերողը, իսկ եթե բերողը Փաշինյանն է, ապա դա արդեն կեղծ է և ֆեյք:

Այս երևույթը կոչվում է քաղաքացիական վստահության կոլապս։ Երբ կեղծիքը երկար ժամանակ ներկայացվում է որպես իրականություն, հասարակության համար անհնար է դառնում ընդունել նույնիսկ իրական հաջողությունը։

Այսօր Հայաստանում առկա է փակ շղթա․

- լեգիտիմության դեֆիցիտը վերածում է իշխանությանը ավտորիտար ռեժիմի,

- ավտորիտար գործիքակազմը խորացնում է հանրային բաժանումը,

- խաբեբայության հետևանքով առաջացած հոգեբանական մերժումը թույլ չի տալիս, որ նույնիսկ «խաղաղություն» հասկացությունը ընկալվի որպես արժեք։

P.S. Փաշինյանի խնդիրն այն չէ, թե ինչ արդյունք է նա բերում։ Նրա խնդիրն այն է, որ նա դարձել է այնպիսի քաղաքական ֆիգուր, որի բերած նույնիսկ լավագույն արդյունքը հասարակության աչքում կեղծ է։ Իսկ սա նշանակում է մեկ բան․ Հայաստանում պետականության վերականգնման առաջին պայմանը Փաշինյանի լեգիտիմության դեֆիցիտի խորացումն է:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ